Ռուս  հայտնի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոնը մտադիր է աշխարհին ներկայացնել «Մոնա Լիզա» կտավի երկրորդ տարբերակը, որը, ըստ որոշ փոձագետների, այդ թվում` Կարպովի, պատկանել է դա Վինչիի վրձնին:

«Մոնա Լիզայի հիմնադրամը»  մտադիր է նկարի բնօրինակ լինելու իր փաստերը հրապարակել սեպտեմբերի 27-ին, երբ Անատոլի Կարպովը Ժնեւում կտավը ներկայացնի հանդիսատեսին:

Ըստ արվեստագետների վարկածի`կտավը Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» նախնական տարբերակն է: Ինչպես գրում է արվեստի հայտնի պատմաբան Ջորջո Վազարին, Լեոնարդոն խորհրդավոր ժպիտով կնոջ դիմանկարն սկսել է նկարել 1503թ. եւ թողել անավարտ: Նկարն ավարտին է հասցրել 1519թ.:

Նկարի բնօրինակ լինելու վարկածի պաշտպանները նաեւ նշում են, որ  1504 թ.  «Մոնա Լիզայի»`Ռաֆայելի կրկնօրինակած տարբերակում երկու սյուներ կան, որոնք բացակայում են Լուվրում ցուցադրված տարբերակից, այնինչ առկա են այս մյուս տարբերակում, գրում է NEWSru.com-ը:

«Մոնա Լիզայի» երկրորդ տարբերակը պատմաբաններին հայտնի է արդեն գրեթե 100 տարի, այն 1964թ. հայտնաբերել էր ամերիկացի Հենրի Պուլիտցերը:

Սակայն արվեստի պատմաբանների մյուս մասն էլ թերահավատորեն է վերաբերվում նկարի իսկությանը: