Խորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունը այսօր` սեպտեմբերի 25-ին, խմբակցության արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` խմբակցության անդամներին հրավիրել են արտահերթ նիստի, որի օրակարգը հայտնի չէ: Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նիստից հետո հայտնել քննարկված հարցերի մասին:
Նշենք, որ համաձայն շրջանառվող լուրերի` ՀԱԿ-ի արտահերթ նիստում (սովորաբար նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին) խմբակցությունը կքննարկի 2011թ. բյուջեի կատարողականի հաշվետվության հարցը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են Հայաստանի 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումները:




























