Վրաստանի ԿԸՀ-ն անցել է խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությանը: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Քվեաթերթիկները սկսել են տպագրվել սեպտեմբերի 23-ից եւ այս գործընթացը կավարտվի մոտակա օրերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին:

Ինչպես փոխանցում է «Գրուզիա օնլայնը», Ազարաշվիլու խոսքով, քվեաթերթիկները լույս կտեսնեն վրացերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով:  Գործընթացին հետեւում են մի քանի ՀԿ-ներ եւ դիտորդական կազմակերպություններ: