Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կշարունակի կրել անտիցիկլոնային դաշտի ազդեցությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանի ողջ տարածքում մոտակա օրերին կպահպանվի  տաք եւ առանց տեղումների եղանակ: Այդ մասին այսոր`սեպտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԻՆ Հիդրոմետ  ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հայտնեց, որ Հանրապետության տարածք կներթափանցեն արեւադարձային տաք հոսանքներ, ինչի արդյունքում՝ սեպտեմբերի 25-26-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, ամենատաք եղանակը կգրանցվի Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի հովիտներում, որտեղ ստվերում կսպասվի մինչեւ 30 աստիճան տաքություն: «Սեպտեմբերի 28-ից ներթափանցող ցուրտ հոսանքների հետեւանքով  հյուսւս- արեւելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, իսկ հանրապետության մյուս շրջաններում 2-4 աստիճանով : Շաբաթվա վերջին Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը կլինի 26-28, լեռնային շրջաններում մինչեւ 20,Տավուշում ու Սյունիքում 18-20 աստիճան: Լեռնային առանձին շրջաններում ամսի 28-29-ին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` մինչեւ 0 աստիճան», - ասաց Սուրենյանցը:

Անրադառնալով հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին՝ նա նշեց , որ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կլինի նորմայից մեկ աստիճան բարձր, Արարատյան դաշտավայրումում ամսվա առաջին տասնօրյակում կարձանագրվի ջերմաստիճանի բարձրացում` մինչեւ 28-29 աստիճան, լեռնային շրջաններում` 22, Լոռիում, Տավուշում ու Սյունիքում `20, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսից կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում` գիշերային ժամերին Արարատյան դաշտավայրում 2-6, Լոռիում. Տավուշում ու Սյունիքում 2-7 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում  2-5 աստիճան ցուրտ,

«Տեղումների  քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում , իսկ դա նշանակում է , որ Հանրապետությունում սպասվում են բավականին առատ տեղումներ, որեւէ անոմալիաներ չեն  սպասվում, ամեն ինչ նորմայի սահմաններում է, գիոմագնիսական դաշտը կայուն  ու առաջիկա օրերին ոչ մի արտառոց պատահարներ չեն լինի՚», - ասաց օդերեւութաբանը: