Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:

Երթը մեկնարկելու է 12:30-ին Եռաբլուրի ներքեւի հատվածից, եւ մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ, որը սկսվելու է ժամը 13:00-ին, հնչելու են ելույթներ: Կազմակերպիչներից է  «Գուրգեն Մարգարյան» հկ-ն:

Երթին մասնակցել ցանկացողները կարող են ժամը 12:30-ին գալ Եռաբլուրի ներքեւի հատված: