Աստղագետներ Վիտալի Նեւսկին եւ Արտեմ Նովիչոնոկը նոր գիսաստղ են հայտնաբերել, որը, հնարավոր է, այս տասնամյակում ամենապայծառն է, հայտնում է ISON-NM-ը:
Գիտնականների տվյալներով` Արեգակին ամենամոտ գտնվող կետով երկնային մարմինը կանցնի 2013թ. նոյեմբերին`0,1 աստղաչափական միավորից մի փոքր ավելի հեռավորությունից: Եթե գիսաստղը չմասնատվի, ապա երկրացիները, հնարավոր է, հանդիպեն շատ վառ երկնային մարմնի, որն ընդունակ է ստվերել C/2011 L4 (PAN-STARRS)գիսաստղը, հայտնում է «Միրը»:





























