Ադրբեջանի սահմանային պետական ծառայության աշխատակիցները իբրեւ սահմանախախտներ բռնել են Վրաստանի 6 քաղաքացիների: Նրանց մի մասը ազգությամբ հայ են:

Ձերբակալվածները պետական սահմանը խախտել են Ագստաֆայի շրջանի կողմից: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել են ՍՊԾ-ից:

Նախնական տվյալներով` սահմանը խախտած Վրաստանի քաղաքացիների անուններն են`Հիհիթաշվիլի Զուրաբ Կոնստանտինովիչ (1962թ.),  Գոգիլաձե Նոդար Սերգեեւիչ (1954թ.), Զաբիեւ Վալերի Քիքթարովիչ  (1976թ.), Արզումով Էդուարդ Մարտինովիչ (1943թ.), Լեհանդյան Սերգեյ Սուրիյանովիչ (1948թ.) եւ Սարգսյան Միշա Հայկի(1948թ.):

Այս պահին քննչական միջոցառումները շարունակվում են: