Ժանաոզեն քաղաքի նախկին քաղաքապետ Օրակ Սարբոպեւին 10 տարվա ազատազրկման են դատապարտել` սեփականության բռնագրավմամբ: Ժանաոզենում 2011 թ-ի դեկտեմբերին զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել: Քրեական գործով միջշրջանային մասնագիտացված դատարանը ատենակալների մասնակցությամբ գործը քննել են Ակտոբեում` Ակտյուբինյան շրջանի վարչական կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Կազախստանա»-ն, նախկին քաղաքապետը դատապարտվել է «Հանցագործության դրդման եւ հանցագործության նախապատրաստման» հոդվածով, իսկ «Խոշոր չափի կաշառք վերցնելու» հոդվածով նա արդարացվել է:
Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններից հետո, որոնք տեղի են ունեցել 2011 թ-ի դեկտեմբերի 16-17-ին Ժանաոզենում եւ Շետպե գյուղում, որտեղ մահացել են 15 մարդ, իսկ ավելի քան 100-ը վիրավորվել են:





























