ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ նշանակված դոկտոր Մերի Ա. Փափազյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:
Համալսարանում նոր ռեկտորին նվիրված մի շարք միջոցառումներ են ծրագրել, որոնցից մեկն էլ հայ նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսն է, որը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 21-ը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանում եւ ԱՄՆ-ում բնակվող հայ առաջատար 13 նկարիչների աշխատանքներ, այդ թվում`Աշոտ Բայանդուրի, Արշիլ Գորկու, Համլետ Հովսեփյանի եւ այլոց ստեղծագործություններ::
Փափազյանը ԱՄՆ-ում ազգությամբ հայ առաջին կինն է, որ նշանակվել է ամերիկյան համալսարանի նախագահ եւ այդ պաշտոնն զբաղեցրած չորրորդ հայը։ Այդ ցուցակը ներառում է դոկտոր Գրեգորի Ադամյանին` Ուոլթեմի Բենթլի քոլեջի նախկին նախագահին եւ դոկտոր Վարդան Գրեգորյանին` Պրովիդենսի Բրաունի համալսարանի նախկին նախագահին:




























