Հայաստանցի դեռահասը ձերբակալվել է Տուապսեում` 18-ամյա աղջկա սպանության կասկածանքով: Այս մասին հաղորդվում է Կուբանի Քննչական վարչության կայքում:
Տուժածի մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 23-ին Օլգինկա գյուղի տներից մեկում: Քննության ընթացքում իրավապահները բացահայտել են, որ աղջկա սպանության գործում ներգրավված է նրա 16-ամյա ծանոթը, ով Հայաստանի քաղաքացի է:
Ինչպես բացահայտել են քննիչները, տուժածը իր ծնողների հետ հիմնական բնակվում էր Վոլգոգրադի շրջանում: Ընդ որում ընտանիքը հաճախ էր հանգստանալու նպատակով Օլգինկա մեկնում, որտեղ նրանք տուն ունեն: 2012 թ-ի ամռանը սեւծովյան հանգստավայրում աղջիկը ծանոթացել է կասկածյալի հետ եւ մտերմացել նրա հետ:
Սեպտեմբերի 23-ին, աղջիկը, տան մենակ մնալով, տուն է հրավիրել կովկասցի երկրպագուին եւ ոգելից խմիչքներ են օգտագործել: Զույգը փորձել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն հարբածության պատճառով նրանց մոտ ոչինչ չի ստացվել, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, մեջբերում է NEWSru.com-ը:
Հարաբերությունների պարզաբանման ընթացքում հայ դեռահասը, հոգեբանական ճնշման ենթարկվելով, վիճել է աղջկա հետ եւ ի վերջո խեղդել է նրան:




























