Ուկրաինայից արտաքսել են վրացի «օրենքով գող» Ռեզոյին: Ինչպես հայտնել են  Ուկրաինայի ՆԳՆ-ից, 90-ականներին թագադրված քրեական հեղինակությունը երկրից արտաքսվել է  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության կողմից:  

Հաստատվել է, որ Ռեզոն կեղծ փաստաթղթերի հիման վրա Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել եւ ապրել Կիեւում: Նա Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, գրում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Պատժավայրում նա գաղութի պատերից դուրս մեծ ազդեցություն է ունեցել, հիմնականում համակարգել է մի քանի հանցախմբերի գործունեությունը, որոնք զբաղվել են բնակարանների եւ մեքենաների թալանով: անցկացված ստուգման արդյունքում Ռեզոն զրկվել է քաղաքացիությունից եւ արտաքսվել Ուկրաինայից: