10 տարի գոյություն ունեցող MySpace սոցցանցը հայտարարել է համալրված նոր տարբերակի մշակման մասին: Նոր MySpace-ի համառոտ նկարագրությունը հրապարակվել է new.myspace.com կայքէջում:
Ռեսուրսի փոփոխության մասին որոշումը ղեկավարության կողմից ընդունվել էր այն ժամանակ, երբ Ռուփերթ Մերդոքի News Corp.-ը 35 միլիոն դոլարով MySpace-ի իր բաժինը վաճառել էր Specific Media ընկերությանը, հայտնում է AllThingsD-ը:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Մերդոքը որոշել էր ազատվել այդ ակտիվից շուկայում Facebook-ի աճող տարածվածության պատճառով: Նոր տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, սեպտեմբերի 24-ին MySpace-ի բաժնետեր, երաժիշտ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքը իր միկրոբլոգում հրապարակել էր նոր սոցցանցի տեսագրությունը: Այնտեղ ցուցադրված են կայքի հիմնական հնարավորությունները:




























