Դեռեւս վաղ է որեւէ կանխատեսում անել հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների  վերաբերյալ։ Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Նա նշեց,որ Վրաստանի Գլդան բանտում տեղի ունեցած բռնությունների մասին տեսագրությունների պատճառով առաջացած աղմուկի հետեւանքով  հասարակությունւ շոկի մեջ է, եւ այս ամենը իր ազդեցությունն է թողել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վրա։

«Վրացական հասարակությունը արդեն ուշքի է գալիս ու ավելի աշխույժ ներգրավվում ներքաղաքական գործընթացներին։ Վրաստանի տարբեր շրջաններում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում իշխանությունները բռնություններ են կիրառել ցուցարարների նկատմամբ՝ արդյուքում ձերբակալվել են քաղաքական գործիչներ ու ըննդիմադիր թեքնածուներ» ասաց  Ստեփանյանը:

Հարցին, որ մի շարք փորձագետների կանխատեսումով Վրաստանի հայերը առաջիկա խորհրդարանական ընտրություններին  հիմնականում կպաշտպանեն ներկա իշխանություններին, նա ասաց, որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Թբիլիսիում ու մեծ քաղաքներում վրացահայերի վստահությունը մեծանում է ընդդիմադիր «Վրացական դաշինք» կոալիցիայի հանդեպ: «Բանն այն է, որ այստեղ հասարակությունը ավելի տեղեկացված է։ Ինչ վերաբերում է Ջավախքին , ապա իշխանական լծակները այստեղ ավելի ուժեղ են , ընդդիմադիրները իրենց քարոզարշավի ընթացքում հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների ,-»ասաց նա, հավելելով, որ, չնայած այդ ամենին, ընդդիմությունը վերջին շրջանում բավականին ամրապնդել է իր դիրքերը Ջավախքում։

Ինչպես նախօրոք հայտնել էր NEWS.am-ը,  2012թ հոկտեմբերի-ին Վրաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 14 կուսակցություն եւ 2 քազաքական դաշինք։ Հիմնական պայքարը կծավալվի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու  Ընդդիմադիր «Վրացական երազանք»  դաշինքի միջեւ։