Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չունի սահմանը անօրինականորեն հատելու մեջ մեղդրվող Վրաստանի  6 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանատնից: «Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական տեղեկատվություն մենք չենք ստացել», -հայտնել են դեսպանատնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի սահմանային պետական ծառայության աշխատակիցները իբրեւ բռնել են Վրաստանի 6 սահմանախախտ քաղաքացիների: Նրանց մի մասը ազգությամբ հայ են: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին:

Նախնական տվյալներով` սահմանը խախտած Վրաստանի քաղաքացիների անուններն են` Հիհիթաշվիլի Զուրաբ Կոնստանտինովիչ (1962թ.),  Գոգիլաձե Նոդար Սերգեեւիչ (1954թ.), Զաբիեւ Վալերի Քիքթարովիչ  (1976թ.), Արզումով Էդուարդ Մարտինովիչ (1943թ.), Լեհանդյան Սերգեյ Սուրիյանովիչ (1948թ.) եւ Սարգսյան Միշա Հայկի (1948թ.):