Հարկատուներին պետք է շնորհակալություն հայտնի կառավարությունը, ոչ թե մարզպետը: Նման հայտարարություն արեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում 2011 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկումների ժամանակ:

Ներկայացնելով Արարատի մարզպետարանի բյուջեն՝ Է. Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը ՝ պահուստային ֆոնդից ցուցաբերած աջակցության համար: Սակայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց, որ շնորհակալություն պետք է հայտնել ոչ թե կառավարությանը, այլ հարկատուներին:

Նշենք, որ Ն. Փաշինյանն այսօր մարզպետներին հարց ուղղող ամենաակտիվ պատգամավորն է: Մարզպետների համար դա թերեւս անակնկալ էր, իսկ Արագածոտնի փոխմարզպետ Սարգիս Սարգսյանը Ն. Փաշինյանին հրավիրեց իրենց մարզ՝ տեղում համոզվելու, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում դպրոցներին ու մանկապարտեզներին հատկացվող գումարները: