Դամասկոսում սիրիական զինյալ ընդդիմության  կողմից գիշերօթիկ դպրոցում իրականացրած պայթյունների հետեւանքով 7 մարդ է վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Դամասկոսի գիշերօթիկ հաստատություններից մեկում, որտեղ առավոտյան պայթել են  ահաբեկիչների կողմից տեղադրված  երկու պայթուցիկ նյութերը, ինչի արդյունքում 7 մարդ է վիրավորվել: Ուսումնական հաստատություններին նաեւ նյութական վնաս է հասցվել:

Հաղորդագրություն է տարածվել նաեւ այն մասին, որ Հալեպ քաղաքում` Մաամել Ալ-Արկուբ շրջանում հայտնաբերվել է զենքի մեծ չափաբաժնով եւ կապ միջոցներով բեռնված ավտոմեքենա: Հոմս քաղաքում զինծառայողները մեծ վնասներ են հասցրել զինված գրոհայիններին: