Գեղարքունիքի մարզում դպրոցների օպտիմալիզացիայի ծրագիր է իրականացում, ինչի հետեւանքով որոշ դպրոցներ փակվել են; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովում 2011 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը; Մինչ այդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու է փակվել Բարեպատի դպրոցը: Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ դպրոցը փակվել է առաջին դասարան հաճախող երեխաների բացակայության եւ աշակերտների ընդհանուր թվի նվազման պատճառով: Ըստ Ռ. Գրիգորյանի՝ ընդհանուր առմամբ այս տարի մարզի առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ավելացել է:
Ի դեպ՝ Ռ. Գրիգորյանը եւս Ն. Փաշինյանին հրավիրեց մարզ եւ խոստացավ տեղում ասուլիս կազմակերպելով՝ պատասխանել բոլոր սոցիալական կարեւոր հարցերին: Սակայն Ն. Փաշինյանը հրավերը մերժեց՝ մարզպետներին կոչ անելով հենց խորհրդարանական քննարկումների ժամանակ պատասխանել պատգամավորների հարցերին:




























