«Աղետի գոտի» հասկացությունը չի վերացել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովում 2011 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ուղղակի հարցադրմանը:
Ս. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ 2816 ընտանիքներ առաջիկայում բնակարաններ կստանան, սակայն դրանից հետո էլ 600 անօթեւան ընտանիք կմնա:
Ն. Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք մարզում աղքատությունը կրճատվել է, եթե հաշվի առնվի, որ Շիրակի մարզն ամենաաղքատներից մեկն է, Ս. Պետրոսյանն ասաց, որ գյուղատնտեսությունում կառավարության ծրագրերի շնորհիվ աղքատությունը նվազել է: Մասնավորապես՝ կառավարությունը սուբսիդավորում է գյուղացիական տնտեսություններին մատակարարվող վառելիքն ու պարարտանյութը:




























