Հայաստանում ստացիոնար լայնաշերտ կապից օգտվում է 160 հազար մարդ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ինտերնետ հանրության» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։

Անրադառնալով Հայաստանի բնակչության ընդհանուր  համացանցին ներգրավության մակարդակին` նա ասաց , որ  դրա վերաբերյալ դեռեւս պաշտոնական տվյալներ չկան,  հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ «Տվյալների ճշտումն ու հրապարակումը կարեւոր է մեր երկրի զարգացվածության բնութագիրը ներկայացնելու համար, իսկ քանի որ  դեռ չկա  ճշգրտման հատուկ մեթոդ, ուստի կոնկրետ տվյալներ չեն կարող տրվել։ Նախ հայտնի չէ, որ դա լայնաշերտ է, այն չունի կոնկրետ սահման։ Օրինակ ԱՄն-ում ընդունված է 256 կիլոբիթը գերազանցող արագությունը համարել լայնածավալ,իսկ մյուս երկրներում առաջնորդվում են այլ չափանիշներով»-ասաց մասնագետը ։

Հարցին , թե ինչ ցանցային կապի միջոցներով է  է բնակչությունը սպասարկվում , նա նշեց , որ «Արմենտել»-ը  իր հեռախոսակապի միջոցով  ապահովում  է մինչեւ 3 մեգաբիթ արագացվածություն, «Յուքոմ»-ը ինտերնետ կապը բաժանորդներին ապահովում է օպտիկամանրաթելքային կապուղիների միջոցով, «Արմինկո»-ն ու մնացած փոքր պրովայդերները`  նույնպես  օպտիկամանաթելքային կապի միջոցով։ «Այս հանրային լայնաշերտ կապից օգտվում է 160 հազար տնտեսություն, իսկ տնտեսություն ասելով Հայաստանում նկատի ունենք  բաժանորդը ու ընտանիքի եւս 3 անդամ», -ամփոփեց Գրիգոր Սաղյանը;

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԷՄՄ-ի տվյալներով Երկրի բնակչության առնվազն կեսի համար հասանելի կդառնան համացանցն ու ստացիոնոր լայնաշերտ կապի միջոցները: