Հայաստանը այժմ գտնվում է լուրջ ժամանակահատվածում, որը սխալի հնարավորություն չի տալիս: Սեպտեմբերի 25-ին ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, փուլի կարեւորությունը պայմանավորված է առաջին հերթին արտաքին մարտահրավերներով եւ պահանջում են հնարավորինս հստակ քաղաքականություն: «Տարածաշրջանային գործընթացները անմիջականորեն կապված են ազգային անվտանգության հետ»,-ընդգծել է Արամ Սարգսյանը:
Ներքին մարտահրավերների թվում նա նշել է արտագաղթի մեծ ալիքը: «Անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն պետությունը 4 տարվա ընթացքում լքել է 170 հազար մարդ. Դա Խորհրդային շրջանի մի ողջ Գյումրի քաղաք է»,- նկատել է քաղաքական գործիչը: ՀԴԿ-ի առաջնորդի խոսքով, իրավիճակի լրջությունը թույլ չի տալիս խաղեր խաղալ, այլ պահանջում է գիտակցել պատասխանատվությունը: «Ես չեմ ողբերգացնում: Արտաքին մարտահրավերները ծայրահեղ լուրջ են, դա սիրիական ճգնաժամն է, Իրանի խնդիրը»,-հիշեցրել է Արամ Սարգսյանը:





























