Բրիտանացի մի քանի հարյուր   նուդիստներ աշնանային մերկ բարեգործական լող են կազմակերպել: Կազմակերպիչները ծրագրել են, որ այդ ակցիան համաշխարհային ռեկորդ կսահմանի, սակայն նրանց չի բավականացրել հարյուր մասնակից:  Նրանք հավաքել են 2 հազար ֆունտից ավելի` հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց համար:

Նուդիստներն ընտրել են օրվա ամենառոմանտիկ պահը` մայրամուտը: Դրուրիջ Բեյում օդի ջերմաստիճանը 5,5 է եղել, նշում է BBC-ն: Ջրի ջերմաստիճանը 12 է եղել, եւ որոշ նուդիստներ ծովում իրար են սեղմվել`տաքանալու համար: 

Ակցիայի կազմակերպիչ Ժակլին Հիգինսոնը հուսով էր, որ այդ ակցիան Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվեր, սակայն մասնակիցների թիվը սպասվածից քիչ է եղել: Այնուամենայնիվ, 34-ամյա նուդիստուհին գոհ էր:

Անցյալ տարի Հիգինսոնը մասնակցել էր  լողին, որը գրանցվել էր Գինեսի գրքում: 2011 թվականի հունիսին 413 մարդ մերկ վիճակում ծովն էին մտել, հայտնում է  NEWSru.com-ը: