Երեւանում Մոսկվայի տանը սեպտեմբերի 27-30-ը Մոսկվայի Իշխանության Հրատարակչական ծրագիրը հայկական մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնի վերջին տարիներին թողարկված տպագիր եւ մուլտիմեդիա արտադրության լավագույն օրինակները:
Երեւանում Մոսկվայի տան մամլո ծառայությունից NEWS.am-ին հաղորդել են, որ այցելելով ցուցահանդեսը, հայ ընթերցասերները կկարողանան երեւակայական էքսկուրսիա կատարել Մոսկվայով, ծանոթանալ նրա պատմությանը, տեսնել թե ինչպես է ռուսական մեգապոլիսը ապրում այսօր:
Կույրերի համար նախատեսված գրքերի ստեղծման նրբությունների մասին «Կույր երեխաների համար նկարազարդ գրքեր» հիմնադրամի ղեկավարները կպատմեն Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներին: Երեւանի այս խոշորագույն գրքի պահոցում վերջերս բացվել է հատուկ ընթերցասրահ` տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այժ այս սրահի պահոցները կլրացվեն Մոսկվայից բերված գրքերով: Նմանատաիպ գրքերի եւս մեկ հավաքածու կնվիրվի Հայաստանում` թույլ տեսողությու ունեցող երեխաների ուսման համար նախատեսված միակ` Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցին:





























