«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.84 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.38 %-ով կամ 1.53 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 5.85 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ՝ ԿԲ-ն չի միջամտել փոխարժեքին, ինչի արդյունքում դոլարն արժեզրկվել է՝ պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցության պատճառով:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է: Արդեն կան փոխանակման կետեր, որոնք դոլար են առաջարկում 406.5 դրամով: Դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը 404 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոյի եւ դոլարի փոխարժեքի էական տատանումներ չկան: Եվրոն գնահատվում է 1.295 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը գնահատվում է 31.1608 ռուբլի:





























