Ֆրանսիայի պետական ժանդարմերիան վրացական կողմին նյութեր է փոխանցել հակամարտությունների կարգավորման նախկին նախարար, ռեժիսոր Գեորգի Խաինդրավայի եւ վրացի «օրենքով գողերի» հանդիպման վերաբերյալ: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի դատախազ Մուրտազ Զոդելավան:
Նրա խոսքով, հանդիպումը կայացել է Կրեսսել քաղաքում` Ֆրանսիայի հարավում, քրեական հեղինակություն ռեւազ Լորդկիպանիձեի տանը եւ քննարկվել է Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու ու զինված խմբավորումներ ստեղծելու հարցը:
«Հանդիպմանը քննարկվել է կառավարության տապալման հարցը»,- ըստ «Նովոստի-Գրուզիայի» ասել է Զոդելավան եւ հավելել, որ քննությունը շարունակվում է: 2011թ. նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը նկատել են Շուշանաշվիլի եղբայրները, «Յավան», Արթուր Յուզբաշեւը եւ այլ քրեական հեղինակություններ:
Գեորգի Խաինդրավային արդեն հարցաքննության են կանչել:





























