Վրաստանի թյուրքերի համադաշնությունը մտադիր է բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Կազմակերպության ղեկավար Դաշգին Գյուլմամեդովը Vesti.Az գործակալությանը հայտնել է, թե համադաշնությունը չի աջակցում ոչ նախագահ Սահակաշվիլիի Միացյալ Ազգային շարժմանը, ոչ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանքին»:

«Թե իշխանությունը, թե ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործել են միայն ընտրությունների ժամանակ: Այս անգամ այդպես չի լինելու: Վրաստանի ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունը բոյկոտելու է ընտրությունները եւ որեւէ մեկի օգտին չեն քվեարկելու: Մենք արդեն բանավոր դիմել են Բորչալուի (Քվեմո-Քարթլի) բնակչությանը»,- ասել է նա եւ հավելել, թե թեկնածունեը չեն ներկայացնում ադրբեջանցիների շահերը: