Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան կապող ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտել փետրվարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը:

Կ. Դեմիրճայնաի անվան մարզահամերգային համալիրի մոտ այդ ճանապարհահատվածի կառուցման դանդաղ տեմպերի մասին հարցին ի պատասխան նա ասաց, որ այդ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ ցրտերն ընկնելը:

«Մագիստրալի կառուցման նպատակն այդ ուղղությամբ երթեւեկության բեռնաթափումն է»,-նկատեց Ա. Գեւորգյանը: Ինչ վերաբերում է  Դալմայի այգիներին, ապա քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ ճանպարհն այդ տարածքով չի անցնում:

Նշենք, որ ՄՀՀ-ի մոտ ճանպարհահատվածի կառուցումն արդեն շարունակվում  է ոչ առաջին ամիսը: