Տալլինից Մանչեսթեր թռչող, Ryanair ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Դանիայի Բիլլունն օվանավակայանում` իրար հետ կռվող էստոնացու եւ անգլիացու պատճառով: Դանիական օդանավակայանում հարկադիր վայրէջքի մասին տեղեկատվությունը հաստատել են` նշելով, որ ուղեւորներից երկուսին հանձնել են իրավապահներին:

Իրար հետ կռվել են 35-ամյա էստոնացին ու 32-ամյա անգլիացին, որոնք երկուսն էլ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Դանիական լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ ոստիկանները մտել են ինքնաթիռ, անգլիացին հանգիստ նստած է եղել, իսկ էստոնացուն ողջ անձնակազմն է փորձել զսպել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել նրան եւ տարել բաժին: Այժմ երկուսն էլ պետք է մեծ տուգանք վճարեն` օդանավի անվտանգությանը սպառնալու եւ հարկադիր վայրէջքի համար: