Սիրիայում հայկական դպրոցների` հոկտեմբերի 1-ին նախատեսվող ուսումնական պարապմունքները կարող են հետաձգվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը:

Նա  հայտնել է , որ Սիրիայում  շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում,  դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա թե երբ կսկսվեն  հայկական դպրոցների աշխատանքները , իսկ ինչ վերաբերվում է դպրոցների բացման  հրահանգին, ապա այն արդեն տրված է ու հարկ եղած դեպքում դասընթացները կարող են իրականացվել  հատուկ առանձնացված շենքերում կամ ակումբներում: «Ինչ վերաբերվում է բարձր ու ավարտական դասարանների աշակերտներին, որոնք տարեվերջյան քննություններ են հանձնելու, ապա նրանք արդեն վերսկսել են  դասընթացները, որոնք  հիմնականում  անցկացվում են եկեղուցում: Ներկա պահին Սիրիայում ` մասնավորապես Հալեպում լուրջ բախումներ չեն արձանագրվել, քաղաքը վերահսկում են կառավարական ուժերը ու հույս ունենք դասերը սկսել հոկտեմբերի  1-ին» -ասաց :

Հարցին` ինչպես է կազմակերպվում Սիրիայից Լիբանան ու Հայաստան  գաղթած երեխաների ուսուցման հարցը, նա ասաց, որ որոշակի տվյալներ չունի, քանի որ հիմնականում կապ է պահպանում հեռախոսազանգերի միջոցով

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS,am-ը, լուծվել է Հայաստան գաղթած սիրիահայ երեխաների ուսուցման հարցը : Սփյուռքի նախարարության եւ Կառավարության աջակցությամբ հատկացվել է դպրոց, որում ուսուցումը կանցկացվի արաբական ուսումնական ծրագրով, իսկ դպրոցի ծախսերը իր վրա է վերցրել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: