Բենղազիի հյուպատոսության վրա հարձակումը հարձակում էր ԱՄՆ-ի դեմ: Այս պնդմամբ է սկսել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման:
Խոսելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի մասին` նա հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը որեւէ կապ չունի դրա հետ: «Դա վիրավորանք է ոչ միայն մահմեդականների, այլեւ Ամերիկայի համար, քանի որ այս պատերից դուրս գտնվող քաղաքը ցույց է տալիս, որ մենք ողջունում ենք բոլոր ռասաների եւ կրոնների մարդկանց»,- ասել է Օբաման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օբաման հույս է հայտնել, էր Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակման մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն:
Նշենք, որ ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը եւ եւս երեք աշխատակիցներ սպանվել էին սեպտեմբերի 11-ին ցուցարարների կողմից, որոնք բողոքում էին Մուհամեդ մարգարեի վերաբերյալ նկարահանված ֆիլմի դեմ:




























