«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում նոր կադրային նշանակումներ չկան: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ին գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնակատար է նշանակվել Արա Գյուրջյանը՝ փոխարինելով այդ պաշտոնում Հակոբ Բեգլարյանին:
Վ. Գաբրիելյանի խոսքով՝ հետագա կադրային փոփոխություններ կլինեն, եթե ՊՈԱԿ-ի նոր ղեկավարը համապատասխան առաջարկություններ անի: «Ես չեմ բացառում, եւ միաժամանակ չեմ էլ նախատեսում նոր կադրային փոփոխություններ»,- ասաց Վ. Գաբրիելյանը:





























