Սեպտեմբերի 26-ին Երեւանում տեղի կունենա «Երկրները մեկ տանիքի տակ» փառատոնի հանդիսավոր բացումը: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը կմասնակցի փառատոնի աշխատանքներին: Փառատոնի մասնակիցները կծանոթանան առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության, ռուսերենի, ռուսական ազգային մշակույթի, խոհանոցի եւ ավանդույթների հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են ռուսական ժողովրդական երգեր եւ պարեր:
«Երկրները մեկ տանիքի տակ» փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Փառատոնի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դեսպանությունների եւ հյուպատոսություների միավորումը: Փառատոնին կմասնակցեն նաեւ հայ ձեռնարկատերերը, արտահանող ընկերությունները եւ միջազգային ընկերությունները: «Երկրները մեկ տանիքի տակ» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք:




























