Սեպտեմբերի 25-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Անդրիասյանին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Անդրիասյանը նախարարին ներկայացրեց Երուսաղեմի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին հայապահպանության եւ լեզվապահպանության հիմնախնդիրներին: Ատենապետը ցանկություն հայտեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպել Երուսաղեմի հայ երիտասարդների հայրենագիտական կրթության, Հայաստանի ճանաչողության գործընթացը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեց ՝ հավաստիացնելով, որ կիսում է ատենապետի մտահոգությունները:
Հանդիպման ավարտին նախանշվեցին համագործակցության հնարավոր տարբերակները:




























