Ռուսական Pussy Riot փանկ խմբի անդամները առաջադրվել են Անդրեյ Սախարովի անվան մրցանակի։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Եվրախորհրդարանի նիստում։ Բացի Pussy Riot խմբի աղջիկներից անվանի ֆիզիկոսի եւ մարդու իրավունքների պաշտպանի անվան մրցանակի թեկնածու է նաեւ առաջադրվել բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին, ով այժմ բանտում է։ Առաջադրվել են նաեւ ընդդիմադիրներ Պակիստանից, Ռուանդայից եւ Իրանից։ «Մտքի ազատության համար» մրցանակի հաղթողին կընտրեն հոկտեմբերին, հաղորդում է «Русская служба новостей»-ը։
Հիշեցնենք, որ Անդրեյ սախարովի անվան մրցանակը շնորհվում է այն կազմակերպություններին եւ անձանց, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության համար նշանակալի ներդրում են կատարել։





























