Սեպտեմբերի 24-28 –ը նախանշված այցը  Գործընկերության  պետական ծրագրի շրջանակում  շարունակվող փոխանակման մաս է կազմում, որի  նպատակը  զարգացող երկրների հետ շփումներն ու ռազմական ոլորտում համագործակցությունն է:

Կանզասն ու Հայաստանը 15 -20 տարբեր միջոցառումներ են իրականացնում` տարբեր ոլորտներում փորձի փոխանակում կատարելով, ինչպիսիք են արտակարգ իրավիճակներում արձագանքումը,  բժշկական պատրաստվածությունն ու ռազմական գործողությունները, հաղորդում է «salina.com»-ը:

«Անցած տարի իմ այցը շատ ինֆորմատիվ էր: Հայերը շատ ջերմ եւ հյուրընկալ մարդիկ են: Ես անհամբերությամբ եմ սպասում շփումների վերսկսմանը եւ հույս ունեմ նորերի»,-ասել է Թաֆանելին:

Այցի ընթացքում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Հայաստանի ՊՆ Սեյրան Օհանյանի, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: