Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:
Վրաստանի ԿԸՀ-ի հրավերով սեպտեմբերի 27-ին Հայաստանից կմեկնեն ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Լիանա Սիմոնյանը եւ ԿԸՀ նախագահի օգնականը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Վրաստանի խորհրդարանի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2008 թվականին:





























