Թուրքիայի արեւելքում պայթյունի արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել: Թուրքիայի Թունջելի քաղաքի մոտ թուրքական զինված ուժերին պատկանող զրահամեքենա է պայթել, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով թուրքական հատուկ ծառայությունների աղբյուրներին: Պայթյունի արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 11-ին Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից պայթյունի արդունքում մեկ մարդ էր զոհվել, երեքը տուժել էին:





























