Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը համարել է պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարեւոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:





























