«Թալիբան» շարժման գրոհայինները տեսանյութ են տարածել, որում կադրեր կան «Քեմփ Բասթիոն» ռազմաբազայի վրա հարձակման նախապատրաստման մասին, որտեղ գտնվում է բրիտանական արքայազն Հարին:
Տեսանյութում գրոհայինները, որոնք կրում են ամերիկացի զինվորականների համազգեստ, լսում են խմբավորման ենթադրյալ առաջնորդի ցուցումները, ով մատնացույց է անում ռազմաբազայի հատակագիծը, նշում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, իսլամիստները հավաքագրում են բրիտանացի մահմեդական ֆանատների` արքայզն Հարիի սպանության համար, ով ծառայություն է անցնում Աֆղանստանում:











