Դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

« Հիմնական խնդիրը եւ ներկուսակցական «կռվախնձորը», ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել:

Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, որի շուրջ էլ քաղաքական թիմի ներսում հայտնի մրցակից դեմքերը` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը եւ այլք, փորձում են յուրովի հարցեր լուծել, ինչպես նաեւ իրենց «յուրայիններին» տեդավորել լավագույն տեղերում ու ԼՂՀ պատասխանատու ուորտներում: Թե ինչքանո՞վ կստացվի դաշնակցության առանցքային դեմքերին հաջողել այս գործում, եւ արդյոք նրանց վստահելի կադրերը կհաստատվեն հատկապես քաղաքաշինության ու պաշտպանության ոլորտներում` «ՉԻ»-ն փորձեց ճշտել եւ´ Վահան Հովհաննիսյանից եւ թե´ Արմեն Ռուստամյսւնից, սակայն հին ընկերներից եւ ոչ մեկը չպատասխանեց մեր հեռախոսագանգերին:

Թեեւ նրանցից երկուսն էլ շատ հաճախակի են շեշտում իրենց դաշնակցական «առավելությունների» մասին՝ ասելով, որ իրենք գերադասում են երկար ժամանակով լռության «ուխտ» պահել՝ ի տարբերություն այն քաղաքական թիմերի, ովքեր խելքները տվել են խոսելուն»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։