Սեպտեմբերի 25-ի երեկոյան 6,2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Քալիֆորնիայի նեղուցում` Լա պաս քաղաքից 75 կմ հյուսիս, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ըստ տեղական ծառայությունների` Լա Պասում եւ դրա մերձակայքում  գրանցվել էին ստորերկրյա ուժեղ ցնցումներ: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չկան, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Reuters-ին:

Սեպտեմբերի 22-ին 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Մեքսիկայի հարավում: Այն ժամանակ էպիկենտրոնը գտնվել էր Օահակա նահանգի Սան Պեդրո Ամուսգոս քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Մեխիկոյի բնակիչները զգացել են ստորերկրյա ցնցումները: