«Ես աշխատել եմ ՀՀԿ նախընտրական շտաբում պարոն Աբրահամյանի հետ։ Այնտեղ ենք ծանոթացել։ Նա այնտեղ տեսել է իմ աշխատանքը, հավանել եւ առաջարկել տեղափոխվել այստեղ»,- «Ժամանակ» թերթին ասել է ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ պատասխանելով հարցին, թե որ արժանիքների համար է նշանակվել այդ պաշտոնին։
«Հիշեցնենք, որ վերջինս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է եւ մինչ ԱԺ գալը եղել է առողջապահության ԾԻԳ-ի տնօրեն։ Արդյոք նա այդ պաշտոնին նախարար հոր շնորհի՞վ չի նշանակվել հարցն էլ Գ. Դումանյանը անհեթեթություն համարեց։ Իսկ եթե Ձեր հայրը նախարար չլիներ, Դուք նորի՞ց կնշանակվեիք, հարցին էլ պատասխանեց. «Վստահ եմ, որ այո, իհարկե, ինչ կապ ունի»»,- մեջբերում է «Ժամանակը»:





























