Չինական ձկնորսական բոլոր նավերը սեպտեմբերի 26-ի առավոտյան լքել են վիճահարույց Սենկակու կղզիների տարածքը: Այդ մասին հայտնել է ճապոնական ափային պահպանության ծառայությունը:
Ըստ ճապոնական սահմանապահների` այն շրջանի մոտ, որը Տոկիան համարում է իր տարածքային ջրերը, մինչեւ այս առավոտ մնացել էին ՉԺՀ-ի 6 նավ, սակայն դրանք շուտով լքել են ջրերը: Ճապոնիայում չեն բացառում, որ նահանջը ժամանակավոր է եւ կապված է Սենկակուի կղզիախմբին մոտեցող արեւադարձային հերթական փոթորիկի հետ:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 8 օրվա ընթացքում չինական նավերը մշտապես գտնվել են վիճահարույց կղզիների մերձակայքում:
Ժամանակ առ ժամանակ նրանք կարճ ներխուժումներ են իրագործել սահմանապաների վերահսկողության տակ գտնվող ջրեր, իսկ ճապոնացի սահմանապահներն էլ ռադիոկապով նրանց կոչ են արել լքել Ճապոնիայի տարածքային ջրերը: Սեպտեմբերի 25-ին Սենկակու են փորձել ներխուժել թայվանական 50 նավեր: Ճապոնացի սահմանապահներն ստիպված են եղել ջրային հզոր թնդանոթներ կիրառել եւ արդյունքում նրանց դուրս են մղել:




























