Մադոննան Վաշինգթոնում իր համերգի ժամանակ ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Օբամայի օգտին, որին մահմեդական է անվանել:
«Հիանալի է, որ մենք Սպիտակ տանն ունենք աֆրոամերիկացի, որ ունենք սեւամորթ մահմեդական Սպիտակ տանը: Դա նշանակում է, որ այս երկրում դեռ ամեն ինչ կոչած չէ, այդ պատճառով էլ աջակցեք այդ մարդուն», - երգչուհու խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տունը բազմիցս նշել է, որ նախագահը քրիստոնյա է եւ ամեն օր աղոթում է: Ճիշտ է, Օբամայի հայրն ու պապը իսլամ են քարոզել, իսկ նա մանկության մեծ մասն անցկացրել է Ինդոնեզիայում:
Սպիտակ տուն իր գալուց սկսած Օբաման հանդես է գալիս մերձարեւելյան պետությունների հետ ԱՄՆ-ի ավելի բաց երկխոսության օգտին: Ինչ-որ մեկն այդ առիթով հիշեցրել է, որ նախագահի լրիվ անունն է Բարաք Հուսեյն Օբամա: Շատ ամերիկացիներ, ինչպես եւ Մադոննան, Օբամային մահմեդական են համարում:











