Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ի նախագահի` Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմինիին առաջարկել  է ռուսական ԱՆ-2 ինքնաթիռ: Նման անսովոր առաջարկը կատարվել է այն բանից հետո, երբ Ռոմնին խորուհուրդ է տվել, որպեսզի ինքնաթիռներում բացվեն լուսանցույցները:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ռոմնին, հանդես գալով Քալիֆորնիա նահանգում, հիշել է վերջերս իր կնոջ հետ տեղի ունեցած դեպքը, ով հայտնվել էր այն ինքնաթիռում, որտեղ հրդեհ էր բռնկվել: Նախագահի թեկնածում հայտնել է, որ չի հասկանում, թե ինչու չեն ինքնաթիռներում բացվում լուսանցույցները եւ դա անվանել է մեծ խնդիր:

«No problem! Ռոմնիի գրասենյակ ենք ուղարկում ռուսական արտադրության մեր ԱՆ-2-ը, որի ոչ միայն օդանցքները չեն փակվում, այլ նաեւ դռներն են երբեմն բացվում», - գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում: « Ամերիկայի համար անգամ կարող ենք ստոպ-արգելակ ավելացնել ԱՆ-2-ի վրա», - ավելացրել է Ռոմնին, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էլ էր, որ ԱՄՆ-ում արտակարգ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, որում գտնվում էր Էնն Ռոմնին`  Միթ Ռոմնիի կինը:

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել սրահում ծխի առկայության պատճառով: Օդաչուների խցիկում միացել է վթարային ազդանշանը, անձնակազմը շտապ վայրէջքի որոշում է կայացրել: