Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը, ելույթ ունենալավ ՄԱԿ-ի ԳԱ-ում, խստորեն դատապարտել է 1,5 մլրդ մահմեդականների հավատքն անարգելը: Նա հայտարարել է, որ անարգանքը եւ սադրանքը հնարավոր չէ արդարացնել խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատությամբ:
Կարզայը արեւմտյան առաջնորդներին, քաղաքական գործիչներին եւ լրատվամիջոցներին կոչ է արել պայքարել իսլամաֆոբիայի բոլոր դրսեւորումների դեմ:
Նախագահը նաեւ նշել է, որ ահաբեկչության բոլոր աղբյուրները եւ դրան աջակցող ցանցերը Աֆղանստանի սահմաններից դուրս են, հայտնում է «Ռոսբալտը»:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կարզայը ՄԱԿ-ի ԱԽ-ին նաեւ կոչ է արել թուլացնել թալիբների նկատմամբ պատժամիջոցները`Աֆղանստանի խաղաղությանը նպաստելու համար: «Ես խաղաղության եւ համերաշխության ձեռք եմ մեկնում ոչ միայն թալիբներին, այլեւ զինված այլ խմբավորումներին, որոնք երազում են հայրենիքում արժանապատիվ, խաղաղ եւ անկախ կյանքով ապրելու մասինе», - ասել է աֆղանցի նախագահը: Նրա խոսքով` դրա դիմաց նրանցից պահանջում է դադարեցնել բռնությունը, խզել կապերը ահաբեկչական ցանցերի հետ, պահպանել վերջին տասնամյակում ձեռքբերածը եւ հարգել երկրի Սահմանադրությունը:




























