Եգիպտական «Ալ-Վատան» թերթը ծաղրանկարներ է հրապարակել` ձեռք առնելով արեւմուտքի վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ: Ինչպես հաղորդել են թերթի խմբագրությունից, դա Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում լույս տեսած  Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատասխանն է: «Ծաղրանկարները պայքարում են ծաղրանկարների դեմ» անունը ստացած արշավի շրջանակներում  «Ալ-Վատանը» հատուկ  հրապարակել  է 12 էջանոց համար:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, 13 ծաղրանկարներից մեկում պատկերված է ակնոց, որի ապակիների մեջ պատկերված են այրվող երկվորյակ-աշտարակները: Ծաղրանկարի գրության մեջ ասվում է «Արեւմտյան ակնոցներ` մահմեդական աշխարհի համար»: Մեկ այլ ծաղրանկարում պատկերված է երկու մահմեդական, որոնք խիստ բացասական եւ խաղաղ տպավորություն են թողնում:

Ինչպես հաղորդում է «Լենտա.ru»-ն, «Ալ-Վատանի» հատուկ թողարկման մեջ լույս են տեսել նաեւ Մերձավոր արեւելքում հայտնի  քաղաքագետների եւ ասվածաբանների` կրոնական անհանդուրժողականության մասին մեկնաբանություններ:

«Ալ-Վատանը» Եգիտպոսում համարվում է ընդդիմադիր պարբերական, որը հանդես է գալիս «Ուտող մահմեդականների» դեմ: Պարբերականի կայքում ընթերցողները հանդես են եկել հրապարակության օգտին եւ շնորհակալություն են հայտնել «գրագետ պատասխանի համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 19-ին ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում լույս է տեսել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ֆրանսիական մահմեդականների շրջանակներում: