Թեքսասցի զինծառայողը, որն սպանել էր ծառայակցին, հայտարարել է, որ պարզապես ցանկանում էր ընկերոջն ազատել զկրտոցից: Ամերիկյան Ֆորթ Հուդ ռազմակայանի զինծառայող 22-ամյա Այզեկ Յանգն սպանվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան, երբ ծառայակից Պատրիկ Մայերսի հետ ֆուտբոլ էր դիտում եւ ալկոհոլային խմիչք օգտագործում:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Մայերսը հայտնել է, որ Յանգին պատահաբար է կրակել, նա ատրճանակը Յանգի վրա պահել է, որպեսզի վախեցնի եւ այդկերպ նրան ազատի սկսված զկրտոցից: Նա կարծել է, թե ատրճանակը լիցքավորված չէ: Մայերսը կալանքի տակ է` ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով:
Յանգը վերջին մի քանի օրերին Ֆորթ Հուդում զոհված երկրորդ զինվորն է: Ավելի վաղ հաղորդվել էր 24-ամյա զինծառայողի մահվան մասին, որին սեպտեմբերի 20-ին գտել էին անգիտակից վիճակում:
Մահվան պատճառները չեն հաղորդվում:





























