«Լաբորատորիա 1918» ուսանողական միությունը Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա է իրականացրել: Ուսանողները միջազգային կազմակերպությանը կոչ են արել ոչ մի տեսակ օրինականացում չտալ Միխայիլ Սահակաշվիլուն: Քանի որ դա հակասում է վրաց ժողովրդի հետաքրքրություններին:
Վրաց- ամերիկյան համալսարանի դասախոս Գելա Բանձելաձեն, ով աջակցում է ուսանողների ակցիան, հայտնել է, որ նրանք ժամանել են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրենց դիրքորոշումը հայտնելու համար:
«Այսօր վրացական հանրությունը չի ընդունում Սահակաշվիլիին` որպես երկրի առաջին դեմք: Վրաց բնակչությունը կորցրել է իր վստահությունը նրա նկատմամբ, հատկապես վերջին ժամանակներս: Սահակաշվիլին մարմնավորում է ուժային եւ մոլագարային համակարգը: Այս համակարգի գլխավոր մեղավորը հենց նա է: Ինչ որ մեկի հրաժարականը կամ պատիժը բավական չէ երկրում խաղաղություն հաստատելու համար», ասվում է ուսանողների հայտարարության մեջ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին վրացական ուսանողական կազմակերպությունները միավորվել են բողոքի ակցիաներ իրականացնելու համար եւ հայտնել են, որ պիկետներ կանեն Թբիլիսիում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ, երբ Միխայիլ Սահակաշվիլին հանդես գա ՄԱԿ-ի Ասամբլեայում:





























