Թուրքիայի քաղաքացին 15 ամսվա ազատազրկման է դատարպարտվել Facebook  սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ` Աբդուլա Գյուլի  հասցեին գրված  վիրավորանքի համար: 

Ինչպես փոխանցում է Anadolu-ն, 52-ամյա Ջեմալ Ագիմարը զայրույթ է հայտնել այն կապակցությամբ, որ ինտերնետում կատաված գրառումը հանցագործություն է որակվել եւ պահանջել է, որպեսզի իրեն ազատ արձակեն: Սակայն դատարանը նրան մեկ տարի 3 ամիս  ազատազրկման է դատապարտել «նախագահին վիրավորելու» համար: Ագիմարին նաեւ դատապարտել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: