Հունստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է տեղի ունենում: Սա հունական արհմիությունների առաջին գործադուլն է այն բանից հետո, ինչ երկրում վարչապետ է նշանակվել Անտոնիս Սամարասան:
Մի քանի օր շարունակվող գործադուլը ուղղված է պետական ծախսերի`ավելի քան 11.5 միլիարդով կրճատման դեմ: Տնտեսման լրացուցիչ միջոցները ֆինանսական ամենամյա հերթական տրանշ ստանալու պահանջներից մեկն է , առանց որի Հունաստանը մի քանի շաբաթ անց կսննկանա:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, հազարավոր ոստիկաններ են ժամանել Աթենքի կենտրոն, որպեսզի թույլ չտան բռնություններ, ինչպիսիք եղել են անցիալ բողոքի ակցիաների ժամանակ:
ԻՆչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, օդանավակայաններում հետաձգում են չվերթները, կաթվածահար են եղել երկաթուղային հաղորդակցությունը: Չեն աշխատում խանութները, դեղատները եւ պետական հիմնարկությունները: Բողոքի ակցիային են միացել նաեւ լրագրողները եւ անգամ օդերեւութաբանները:




























